Մեր մասին
Զիզի-ի պատմությունը

Անվտանգ ներմուծումները և լոգիստիկ լուծումները կազմում են մեր բիզնեսի առանցքը:
Զիզի-ն հիմնադրվել է Չինաստանի Հունան նահանգի Չանշա քաղաքում 2008 թվականին: Ընկերության նպատակն է իրականացնել բեռների միջազգային տեղափոխումը հեշտ, անվտանգ և ապահով: Քանի որ ընկերությունը հազարավոր պայմանագրեր ունի Չինաստանի խոշորագույն արտադրողների հետ, ուստի այն անմիջապես աշխատում է բոլոր գործարանների և տրանսպորտային ուղիների հետ և կարող է ապահովել ավելի ցածր գներ, քան շատ այլ բեռնափոխադրող ընկերություններ:
ԶԻԶԻ-ի մասնաճյուղերը.
Զիզի-ն վերոնշյալ առավելություններով և պրոֆեսիոնալ թիմով համատեղ մասնաճյուղեր ունի նաև Հայաստանում և ԱՄՆ-ում։ Աշխատանքային գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանին անհրաժեշտ է հուսալի և ապահով բեռնափոխադրող ընկերություն, որը կկազմակերպի հաճախորդների միջազգային բեռնափոխադրումները։
Այսպիսով Զիզի ընկերությունը առաջարկում է ողջամիտ գներ, սեղմ ժամկետներ և բեռների արտաքին ապահովագրություն։
ԶԻԶԻ-Ի ԼՈԳԻՍՏԻԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԻՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները․ բեռնափոխադրումներ՝ օդային, ցամաքային և ծովային տարբերակներով, ներմուծումներ և բիզնես խորհրդատվություն:
Օդային (Էքսպրես) բեռնափոխադրումը ապրանքների միջազգային փոխադրման ամենաարագ միջոցն է։
Ծովային բեռնափոխադրումը նախատեսված է մեծ ծավալով և քաշով ապրանքների համար։ Մենք տրամադրում ենք ամբողջական(FCL) և հավաքական(LCL) տարբերակները՝ հաճախորդների պահանջներին համապատասխան:
Ներմուծման ծառայությունը նրանց համար է, ովքեր ցանկանում են ձեռք բերել որակյալ և մատչելի ապրանքներ, ինչպես նաև ցանկացած տեսակի սարքավորումներ և հոսքագծեր:
Բիզնես խորհրդատվությունը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս ճիշտ սկսելու կամ զարգացնելու իրենց բիզնեսը։
Ընկերության կարգախոսն է՝ լինել միշտ շարժման մեջ, երբեք չբավարավել եղածով, շարունակել զարգանալ ժամանակին համահունչ։