ZIZI USA LLC’s Հաճախ տրվող հարցեր

Բեռնափոխադրողն այն ընկերությունն է, որն օգնում է հաճախորդներին գտնել արդյունավետ լուծումներ՝ ներմուծելու, արտահանելու և բեռները սկզբից մինչև վերջնակետ տեղափոխելու համար: Բեռնափոխադրողները գործում են որպես միջնորդ մատակարաների և տրանսպորտային ուղիների միջև՝  առաջարկելով օդային, ծովային, երկաթուղային և ցամաքային տարբերակները:

Բեռնափոխադրողը պատասխանատու է ապրանքների փոխադրման համար սկզբնակետից մինչև վերջնակետ: Բեռնափոխադրող ընկերությունները կազմակերպում են բեռների փոխադրման ամբողջ գործընթացը ՝ սկսած պահեստավորումից մինչև ապրանքների տեղափոխումը: Անհրաժեշտության դեպքում բեռնափոխադրողները աջակցում են նաև բեռնափոխադրման հետ կապված ցանկացած փաստաթղթերի տրամադրման հարցում։

Բեռնափոխադրող ընկերությունների ծառայություններից օգտվելու հիմնական առավելությունը ձեր բեռների ճշգրիտ և ապահով փոխադրման գործընթացի կազմակերպումն է, որի շնորհիվ ձեր բեռը կստանաք ժամանակին և անվնաս: Բեռնափոխադրման ծառայությունների շնորհիվ դուք կխնայեք ձեր ժամանակը և նյարդերը՝  չանհանգստանալով բեռի անվտանգության համար։

Մեծածավալ բեռների դեպքում բեռնափոխադրման ֆիքսված արժեքներ գոյություն ունենալ չեն կարող, քանի որ դրանք կապված են մի քանի գործոններից, ինչպիսիք են՝  բեռնափոխադրման տեսակը, հեռավորությունը, բեռը վերցնելու և առաքման հասցեները, բեռի քաշը, ծավալը, ապրանքի տեսակը, փաթեթավորումը, տրամադրվող փաստաթղթերը, և այլն։ Որպես կանոն, որքան մեծ է բեռը, այնքան մատչելի է բեռնափոխադրումը։

Քանի որ Զիզի ընկերությունը մասնագիտացված է մեծածավալ բեռնափոխադրումների և կորպորատիվ փաթեթների հարցում, ուստի մեզ մոտ բեռնափոխադրման մինիմալ քաշը 100կգ է։

Որպես կանոն առավել մատչելի է աշխատել անմիջապես բեռնափոխադրողների հետ, քան օգտվել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից։ Զիզի ընկերությունը լինելով լիցենզավորված կորպորացիա Չինաստանում, աշխատում է բացառապես առանց միջնորդների։ Ուստի մեր առաջարկած գները միշտ մրցունակ են։

Բեռնափոխադրման ռիսկերը հաճախորդի համար մինիմալ դարձնելու նպատակով բեռնափոխադրող ընկերությունները հաճախ առաջարկում են բեռների արտաքին ապահովագրություն, որը ենթադրում է արտաքին ազդեցության հետևանքով պատահած ցանկացած վնասի փոխհատուցում։ Զիզի ընկերությունը իր բոլոր բեռները բացառապես փոխադրում է արտաքին ապահովագրությամբ։

Զիզի ընկերության փորձառու աշխատակիցները սիրով կտրամադրեն բիզնես խորհրդատվություն ոչ միայն բեռնափոխադրման, այլև ապրանքի գնման և թղթաբանության գործընթացի հետ կապված ցանկացած հարցում, իսկ Զիզի-ի Չինաստանի գլխամասի աշխատակիցները կօգնեն ձեր մատակարարներին կազմելու ճիշտ փաստաթղթեր արտահանման և բեռնափոխադրման հետ կապված։

Ամբողջական բեռնափոխադրումը(FCL) իրենից ենթադրում է մեծածավալ բեռների փոխադրում մեկ բեռնարկղով(Container) մեկ ստացողի համար։ Հավաքական բեռնափոխադրումը նախատեսում է ավելի փոքր ծավալի բեռների փոխադրում մեկ բեռնարկղով(Container)՝ մի քանի ստացողների համար։

Զիզի ընկերությունը իրականցնում  է թե՛ հավաքական, թե՛ ամբողջական բեռնափոխադրումներ։

Ինկոտերմերը(Incoterm) կանոններ են, որոնք սահմանվել են Միջազգային առևտրի կազմակերպության կողմից և սահմանում են ապրանքների վաճառքի պայմաններն ամբողջ աշխարհում: Դրանք համարվում են առևտրի ընդհանուր լեզու, որոնց ավելի լավ ծանոթ լինելով, դուք ավելի լավ պատրաստված կլինեք ապրանքներ ներմուծելիս և արտահանելիս։

Զիզի ընկերությունը աշխատում է հետևյալ ինկոտերմերով(Incoterm)՝ FOB, EXW, FCA, CIF, և այլն։ Հայաստանում ամենատարածվածներն են՝ FOB և EXW:

Բեռնափոխադրման ժամկետները կախված են բեռնափոխադրման տեսակից։ Օդային բեռնափոխադրման դեպքում ժամկետները կարող են տատանվել 7-ից 15 օր։ Իսկ ծովային բեռնափոխադրման դեպքում 1,5-ից 3 ամիս, կախված նրանից՝  բեռը ամբողջական է, թե հավաքական։

Զիզի ընկերությունը բեռնափոխադրումն իրականացնում է մինչև մաքսատուն, իսկ մաքսազերծման ծախսերը հոգում է գնորդը։