ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Զիզի ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, Զիզի) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Ընկերությունը ծառայություններ է մատուցում ինչպես ԱՄՆ-ում, Չինաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում:

2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, հրապարակային գործակալության (միջնորդավորման) պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմաններ կամ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե ուղղակի այցելու:

3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:

4. Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

ԳԼՈՒԽ 2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից: Եթե Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ չեք և չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, դրանցից օգտվելու համար Դուք պետք է ստանաք իրավասու անձանց համաձայնությունը: Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:

ԳԼՈՒԽ 3. ԶԻԶԻ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Զիզի ընկերության կանոնադրության համաձայն, Կատարողը Պատվիրատուի կողմից յուրաքանչյուր անգամ գրավոր և երկկողմանի կարգով հաստատված պատվերի (այսուհետ՝ «Պատվեր կամ Հայտ») հիման վրա, համապատասխան վճարի դիմաց, իրականացնում է Պատվիրատուի հանձնարարությունները (մատուցում է ծառայություններ), որոնք կարող են ներառել ստորև նշված ծառայությունները, այսուհետ՝ «Ծառայություններ»: Ընդ որում յուրաքանչյուր Պատվերի շրջանակներում կարող է մատուցվել մեկ կամ մեկից ավելի ծառայություն։ Պատվերը կարող է ներառել նաև այնպիսի ծառայություն/ներ, որոնք ներառված չեն ստորև նշված ծառայությունների ցանկում:

2. Ծառայությունների մատուցման արդյունքը Պատվիրատուին հանձնվում է ծառայությունների մատուցման կատարման փաստով, որի հաստատման վերաբերյալ յուրաքանչյուր Պատվերի կատարումից հետո Կողմերը կստորագրեն ծառայությունների հանձնման-ընդունման ակտ (այսուհետ՝ Ակտ):

3. Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունները ներառում են սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
մեծածավալ ներմուծումներ Չինաստանից,
մեծածավալ բեռնափոխադրումների կազմակերպում, թե՛ հավաքական, թե՛ ամբողջական տարբերակներով,
բեռնափոխադրումներ օդային, ցամաքային և ծովային տարբերակներով,
գործարանների հետ բանակցություններ, պայմանագրերի կազմում, թղթաբանական աջակցություն։

4. Այլ դրույթներ Կողմերի միջև պայմանավորված չլինելու դեպքում, Պատվերը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները.
· Բեռնափոխադրման երթուղին,
· Ավտոմեքենայի բարձման օր,
· Բեռը ուղարկողի անվանումը, բարձման հասցեն, կոնտակտային անձ, հեռախոս
· Բեռը ստացողի անվանումը, բեռնաթափման հասցեն, կոնտակտային անձ, հեռախոս,
· Բարձման կարգը (պալետ,արկղ և այլն)
· Պահանջվող տրանսպորտի տեսակը (տենտ,սառնարան)
· Ապրանքի անվանումը և տեսակը, առանձնահատկությունները, քաշը, ծավալը, բեռի տեղաքանակը,
· Բեռնափոխադրման արժեքը յուրաքանչյուր մեքենայի համար
· Ավտոմեքենայի մոդելը, պետհամարանիշը,
· Ավտոմեքենաների քանակը,
· Բեռի ապահովագրված լինելու վերաբերյալ տեղեկատվություն,
· Փոխադրման հատուկ պայմաններ (ջերմային ռեժիմ և այլն),
· Արտահանման-ներմուծման փաստաթղթեր,
· Ծառայությունների մատուցման գումարի չափը, ինչպես նաև վճարման առանձնահատկությունները և վճարման ժամկետները,

5. Կողմերը ընդունում են, որ Կողմերի միջև Հայտը կարող է հաստատված համարվել Կողմերի միջև համապատասխան էլեկտրոնային նամակագրության (էլ. փոստի) միջոցով (կամ ժամանակակից հաղորդակցման այլ տարբերակներով, որոնք իրականանում են ինտերնետի միջոցով): Ընդ որում էլեկտրոնային նամակագրության միջոցով ուղարկված Պատվերը պետք է պարունակի բեռի ամբողջ տեղեկատվությունը: Տեղեկատվություններից թեկուզ մեկի բացակայության դեպքում յուրաքանչյուր Կողմը իրավունք ունի չհամարել Պատվերը որպես օֆերտա և պահանջել լրացնել այն, բացառությամբ այն դեպքերի երբ այդպիսի տեղեկատվության բացակայության մասին Կողմերը պայմանավորվել են նախորոք: Բոլոր դեպքերում Կողմերը պարտավոր են էլեկտրոնային նամակագրության միջոցով միմյանցից պահանջել նամակների ստացման հաստատում:

6. Պատվերը Պատվիրատուն գրավոր կարգով ուղարկում է Կատարողին վերևի կետում նշված եղանակներից մեկի միջոցով: Կատարողը Հայտը ստանալու օրվանից սկսած 24 աշխատանքային ժամերի ընթացքում պարտավորվում է գրավոր տեղեկացնել Պատվիրատուին ծառայությունների մատուցման հնարավոր ժամկետների վերաբերյալ կամ ուղղել Պատվիրատուին Պատվերի վերաբերյալ ճշգրտման հարցեր: Կատարողի կողմից ժամկետների ընդունելի լինելու պարագայում Կատարողը էլեկտրոնային կապի նույն ձևով տեղեկացնում է Պատվիրատուին Պատվերը ընդունելու վերաբերյալ:

7. Բոլոր դեպքերում Կողմերը համաձայնվում են, որ Կատարողի պատասխանի բացակայությունը համարվում է ծառայության մատուցման անհնարինություն և Պատվիրատուի կողմից ներկայացված Հայտը համարվում է չընդունված:

8. Կողմերի միջև Հայտերի փոխանակումը կարող է տեղի ունենալ նաև ստորագրված և կնքված հայտերի տեսքով, որոնց սքանավորված տարբերակները Կողմերը կհամարեն լիարժեք իրավաբանական ուժ ունեցող, մինչև բնօրինակների փոխանակումը:

ԳԼՈՒԽ 4. ԲԵՌՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Իր գործունեության ընթացքում, Կողմերը ղեկավարվում են սույն դրույթներով, ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի դրույթներով և անհրաժեշտ միջազգային պայմանագրերով, ինչպես նաև այլ նորմատիվ և իրավական ակտերով, որոնք գործում եմ Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Կատարողը պարտավորվում է ծառայություններ մատուցել սույն Պատվերը ստանալուց և այն երկկողմանի կարգով հաստատելուց հետո: Ծառայությունների մատուցման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը թերի ներկայացված լինելու կամ թերի ներկայացված տեղեկատվություն տրամադրելու դեպքում, Կատարողըը անհապաղ տեղեկացնում է Պատվիրատուին բացակայող փաստաթղթերի/տեղեկատվության վերաբերյալ և պահանջում այդ անհրաժեշտ փաստաթղթերը/տեղեկատվությունը: Մինչև Պատվիրատուի կողմից Կատարողին անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը, վերջինս իրավունք ունի չսկսել ծառայությունների մատուցման գործընթացը: Այս պարագայում ծառայությունների մատուցման չսկսելը չի կարող առաջացնել տուգանքների կիրառում Կատարողի հանդեպ:

3. Կողմերը ընդունում են, որ Պատվերում նշված անհրաժեշտ պայմանները կարող են փոփոխվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Պատվիրատուի կողմից միակողմանի կարգով սույն կետի պայմանները փոփոխելու դեպքում (այսինքն առանց Կատարողի հետ համաձայնացնելու), Կատարողը իրավունք ունի չկատարել ստանձնած իր պարտավորությունները և/կամ միակողմանի կարգով համարել լուծված Պատվերը: Այս դեպքում, Պատվիրատուն պարտավորվում է վճարել Կատարողին միանվագ տուգանք, որը առնվազն պետք է հավասար լինի Պատվիրատուի կողմից Կատարողին Պատվերում նշված մատուցվելիք ծառայությունների գումարի 30 տոկոսը:

4. Սույն դրույթների և Պատվերի մեջ տարբերություն լինելու դեպքում, Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Պատվերում նշված դրույթներով: Այն դրույթները, որոնք ներառված չեն Պատվերում, Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Կատարողը չի կրում որևէ պատասխանատվություն բեռի բարձման և բեռնաթափման աշխատանքների համար բեռի մեկնելու/ժամանելու վայրերում:

6. Յուրաքանչյուր բեռնափոխադրման փաստը և/կամ ծառայությունների մատուցումը, ինչպես նաև Կողմերի միջև փոխադարձ հաշվարկները, հաստատվում են աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ընդունման-հանձնման համապատասխան ակտով։

7. Կողմերն իրենց գործունեության ժամանակ պետք է առաջնորդվեն սույն Պայմանագրի դրույթներով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով:

8. Յուրաքանչյուր Բեռ պետք է հասցեագրված լինի` ունենալով ուղարկողի և ստացողի տվյալները: Հասցեի տվյալները գրվում են Բեռի կամ ուղեկցող փաստաթղթի վրա:

9. Միջազգային Բեռների վրա հասցեները գրվում են լատինական տառերով, արաբական թվերով:

10. Դուք պարտավոր եք կրել մաքսային պահեստում և անձամբ հատուցել Բեռի պահպանման ծախսերը: Դուք պարտավոր եք հատուցել նաև Ձեր անգործության կամ Ձեր կողմից Բեռը ժամանակին մաքսային պահեստից չվերցնելու արդյունքում առաջացած ծախսերը:

ԳԼՈՒԽ 5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն դրույթներով նախատեսված Ծառայությունների դիմաց Պատվիրատուն պարտավորվում է Կատարողին վճարել յուրաքանչյուր Պատվերի համար ըստ առանձին ներկայացված հաշիվների: Յուրաքանչյուր Պատվերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև վճարման չափը և ժամկետները նկարագրվում են յուրաքանչյուր Պատվերի մեջ, որը կհանդիսանա սույն դրույթների անբաժանելի մաս:

2. Այլ բան Պատվերում նախատեսված չլինելու դեպքում, սույն դրույթներով նախատեսված վարձատրությունը վճարվում է Կատարողին հետևյալ փուլերով.

  •       Պատվերում նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման ենթակա գումարի 50% վճարվում է յուրաքաչյուր Պատվերի ստորագրման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում,
  •   Պատվերում նշված մնացած գումարը վճարվում է Կատարողին Ակտը երկկողմանի կարգով ստորագրելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Վճարումը կատարվում է բանկային փոխանցումով՝ Կատարողի կողմից նշած բանկային հաշվին:

4. Հայաստանի Հանրապետություն առաքվող Բեռների համար, Բեռների փոխադրման գները նշվում են ԱՄՆ դոլարով կամ այլ արտարժութով, սակայն վճարումները կատարվում են ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով։

5. Հաճախորդն ընդունում է, որ Ծառայությունների մատուցման ընթացքում կարող է ծագել լրացուցիչ ծառայություններ մատուցման անհրաժեշտություն։ Հաճախորդը պարտավորվում է վճարել լրացուցիչ Ծառայության մատուցման համար ծագած լրացուցիչ վճարը, որը սահմանվում է Ընկերության կողմից և կարող է տեղադրված լինել Ընկերության սպասարկման կետերում և կայքի «Հաճախ տրվող հարցեր» կամ որևէ այլ բաժնում։

6. Սույն կետում նշված վճարման ենթակա գումարը ենթակա է վերահաշվարկման միայն Կատարողի կողմից համապատասխան գրավոր նամակ Պատվիրատուին ուղարկելու դեպքում: Ընդ որում Կողմերը ընդունում են, որ վերահաշվարկման վերաբերյալ գրավոր նամակ Պատվիրատուի կողմից ստանալուց հետո առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Պատվիրատուի կողմից գրավոր պատասխան չստանալու կամ նամակում նշված վճարման ենթակա գումարը չվճարելու դեպքում, ապա այդպիսի գումարը ենթակա է բռնագանձման Պատվիրատուից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6. ԲԵՌՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Բեռները տեղ են հասցվում ուղեկցող փաստաթղթի վրա նշված իրավաբանական անձի տվյալներով:
2. Իրավաբանական անձանց հասցեագրված Բեռների հանձնման կարգը որոշվում է իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:
3. Տվյալ երկրի մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային Պատվերների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև Ընկերության օպերատորի կողմից միջազգային Պատվերների հանձնումը հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) իրականացվում է այդ երկրի մաքսային օրենսդրության պահաջներին համապատասխան:
4. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մաքսային հայտարարագրերի համար անկախ նրանց կազմման ձևից, ինչպես նաև Բեռների մաքսային զննման ժամանակ մաքսային ծառայության կողմից կայացրած որոշումների համար:

ԳԼՈՒԽ 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ՊԱՏՎԵՐԸ

1. Բեռրը հանձնվում է, եթե առկա է անձը հաստատող փաստաթուղթ, և մաքսազերծման համար անհրաժեշտ բոլոր թղթերը:
2. Բեռը կարող է հանձնվել նաև Հաճախորդի կողմից լիազորված անձին, եթե անձը ունի գրավոր լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:
3. Բեռի մաքսազերծման համար անհրաժեշտ թղթերը հանձնվում են ստացողին միայն այն դեպքում եթե բեռնափոխադրման ամբողջական վճարումը կատարվել է պայմանագրի մեջ նշված ժամկետներում։ Վճարումը չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրության համաձայն մաքսազերծում անհնար է իրականացնել։

ԳԼՈՒԽ 8. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒՓԹՅՈՒՆԸ

1. Կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար:
2. Ցանկացած Կողմի կողմից սույն Պայմանագրով ստանձնած ցանկացած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում, այդպիսի Կողմը պետք է հատուցի մյուս Կողմին այդպիսի վնասները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պատվիրատուի կողմից Պայմանագրով սահմանված վճարման ժամկետները խախտելու դեպքում վերջինս պարտավորվում է վճարել Կատարողին ժամանակին չվճարված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգտասնորդական) տոկոսի չափով տույժ, յուրաքանչյուր ուշացված օրվա համար, մինչև պարտավորությունների ամբողջությամբ կատարելը։
4. Այն դեպքերում, երբ ՀՀ օրենսդրությամբ կսահմանվեն Պատվիրատուի ոլորտի համար լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք անմիջականորեն կվերաբերվեն «Ծառայություններ»-ի մատուցմանը, Կողմերը երկկողմանի կքննարկեն լրացուցիչ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որը կկարգավորի բոլոր այն լրացուցիչ տեխնիկական պահանջները, որոնք կարգավորված չեն սույն Պայմանագրով։
5. Պատվիրատուն պատասխանատվություն չի կրում իր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման համար, որոնք առաջացել են ոչ իր մեղքով կամ հետևանք են ֆորսմաժորային իրավիճակների, կամ այնպիսի իրադարձությունների արդյունք են, ներառյալ ֆորսմաժորային իրավիճակների, որոնք Պատվիրատուն ողջամտորեն չի կարող կանխել կամ նախատեսել: Այս պարագայում Կատարողը իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնել իր կողմից ծառայությունների մատուցումը մինչև համապատասխան իրավիճակների վերացումը:
6. Կատարողը պատասխանատվություն չի կրում իր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման համար, որոնք առաջացել են ոչ իր մեղքով կամ հետևանք են ֆորսմաժորային իրավիճակների, կամ այնպիսի իրադարձությունների արդյունք են, ներառյալ ֆորսմաժորային իրավիճակների, որոնք Կատարողը ողջամտորեն չի կարող կանխել կամ նախատեսել: Այս պարագայում Պատվիրատուն իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնել իր կողմից ծառայությունների մատուցումը մինչև համապատասխան իրավիճակների վերացումը:

ԳԼՈՒԽ 10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

1. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները վավեր են, եթե դրանք կատարված են գրավոր ձևով և երկկողմանի ստորագրված են։
2. Սույն Պայմանագիրը կարող է դադարեցվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ վաղաժամկետ դեպքում Պատվիրատուի պահանջով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Տվյալ դեպքում սույն Պայմանագրով և Պատվերում նշված գումարը վերադարձվում է Պատվիրատուին, կամ եթե մինչև սույն պայմանագրի դադարեցումը Կատարողի հիմնավորմամբ վերջինս կատարել է ծառայությունների որոշ մասը, ապա Կողմերը կատարում են համապատասխան վերջնահաշվարկ՝ Կատարողին վճարելով փաստացի աշխատանքի դիմաց։
3. Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ սույն Պայմանագրով նախատեսված այլ դեպքերում, որոնք Կողմերը համարում են էական պայմաններ:
4. Սույն Պայմանագրով նախատեսված էական պայմանների ի հայտ գալու դեպքում, Կողմերը իրավունք ունեն միմյանց նամակագրության միջոցով լուծել սույն Պայմանագիրը: Սույն կետի կիրառության իմաստով, Կողմերը կղեկավարվեն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-468 հոդվածներով:

ԳԼՈՒԽ 11. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

1. Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Երբ Դուք օգտվում եք Կայքից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:
2. Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար
3. Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
· ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
· Ձեզ հետաքրքրող Ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,
· կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
· Ձեր հաշիվը կարգավորելու և մեր Ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
· կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը և Ծառայությունները բարելավելու համար,
· կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
· օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ԳԼՈՒԽ 12. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ

1. Կողմերը պատասխանատվություն չեն կրում իրենց պարտականությունների թերի կատարման կամ ընդհանրապես անկատար թողնելու համար, եթե դրանք հետևանքն են այնպիսի հանգամանքների, որոնք Կողմերը չէին կարող կանխատեսել և կանխել հնարավոր միջոցներով, օրինակ՝ հրդեհ, տարերային աղետ, պատերազմ, ցանկացած տեսակի պատերազմական օպերացիաներ, պաշարում,ավտոտրանսպորտային պատահարներ, նավահանգիստների ղեկավար մարմինների որոշումներ, ինչպես նաև տրանզիտային երկրների պետական մարմինների որոշումներ, եղանակային պայմանների փոփոխություն (այսուհետև՝ ֆորս-մաժորային պայմաններ)։
2. Կողմը, որը չի կարողանում իրականացնել իր պարտավորությունը ըստ Պայմանագրի, պետք է տեղյակ պահի այդ մասին մյուս Կողմին ֆորս-մաժորային պայմանների ի հայտ գալուց 24 ժամվա ընթացքում։
3. Կողմը, որը չի կարողանում իրականացնել իր պարտավորությունը ըստ Պայմանագրի, պետք է հաստատի ֆորս-մաժորային պայմանների առկայությունը Առևտրա-արդյունաբերական ռեգիոնալ պալատի կամ այլ միջազգային իրավասու կազմակերպությունների կողմից ֆորս-մաժորային պայմանների ի հայտգալուց 10 օրվա ընթացքում։