Կազմակերպեք ձեր մեծածավալ բեռների տեղափոխումը ծովային բեռնափոխադրման միջոցով:

Ծովային բեռնափոխադրումները բեռնատար նավերով մեծ քանակությամբ ապրանքներ փոխադրելու միջոց են։ 

Միջազգային բեռնափոխադրման ամենահայտնի տարբերակը՝ ծովայինն է: Աշխարհում ապրանքների մոտավորապես 90%-ը տեղափոխվում է ծովով:

Բացի ծովային բեռնափոխադրումներից, կան նաև այլ միջազգային բեռնափոխադրումների տարբերակներ, օրինակ՝ օդային, ցամաքային, երկաթուղային։ 

 

Չնայած երկար տևողությանը՝ ծովային փոխադրումները համարվում են ամենամատչելի տարբերակը մեծածավալ բեռնափոխադրումներ իրականացնելիս։

Ծովային բեռնափոխադրումներն իրականացվում են հավաքական(LCL) կամ ամբողջական(FCL) տարբերակներով։

Հավաքական(LCL) բեռնափոխադրման դեպքում մեկ կոնտեյներով տեղափոխվում են տարբեր պատվիրատուների բեռներ, ուստի բեռնափոխադրման ժամկետները կարող են տատանվել 2,5-3 ամիս:

Ամբողջական(FCL) բեռնափոխադրման դեպքում կոնտեյները պարունակում է մեկ պատվիրատուի բեռը և չի կարող ներառել այլ պատվիրատուների բեռներ: Ուստի ամբողջական բեռնափոխադրման ժամկետներն ավելի կարճ են՝ 1,5-2 ամիս։

Զիզի-ն աշխատում է ցանկացած ինկոտերմերով։