fbpx

Կապ մեզ հետ 24/7 +8618570722410

397 ԺԻՆ ԼԻԱՆ փ․ #1102 ՉԱՆԳՇԱ ՀՈՒՆԱՆ

|

Կապ մեզ հետ 24/7 +8618570722410

ZIZI Mobile՝ արդեն Հայաստանում։

-

Ներկայիս դարաշրջանում ամեն ինչ տանում է կյանքի դյուրացմանը: Ժամանակի հանդեպ մարդկային արժևորումը, որպես դրա չվերականգնվող ռեսուրս հանգեցրել է այժմյան տեխնոլոգիապես գերարագ զարգացող իրականության ի հայտ գալուն: Սակայն ժամանակի ընթացքում մարդկանց կողմից ծավալված գործունեությունները շրջակա միջավայրի աղտոտման աղետալի հետևանքներ են առաջ բերել, որոնք դրդեցին հասարակությանը համատեղել անվտանգը և հարմարավետությունը: Այդ համատեղության վառ օրինակը արդի էլէկտրոմոբիլներն են: Այս փոխադրամիջոցները, թվում է թե լիովին նորություն են, սակայն նրանք անցել են բավական երկար ճանապարհ սկսած 1828 թ-ից, երբ հունգարացի գիտնական Ա. Ջեդլիկը արեց իր առաջին փորձերը էլէկտրական մեքենա ստեղծելու մեջ, որն ավելի նման էր սքեյթբորդին, և միայն 1841թ.-ին ստեղծվեց առաջին էլէկտրոմոբիլի մոդել սայլի տեսքով: Ժամանկի ընթացքում այս փոխադրամիջոցները սկսեցին աչքի ընկնել հասարակության կողմից՝ դառնալով ստանդարտ մեքենաներին արժանի մրցակից: Ունենալով բազում առավելություններ համեմատ իր մրցակից փոխադրամիջոցի՝ էլեկտրոմոբիլի թերությունը բավական երկար ժամանակաշրջան մնում էր մարտկոցի դանդաղ լիցքավորման հարցը: Այնուամենայնիվ, այժմյան առաջադեմ տեխնոլոգիաները տվել են արդյունավետ լուծում այդ խնդրին, որի արդյունքում, օրինակ՝ ZIZI Mobile էլէկտրոմոբիլի ամբողջական լիցքավորման համար պահանջվում է ընդամենը չորս ժամ, ինչից հետո 80-100կմ ճանապարհը երաշխավորված է: Նման պայմանները խնայողական են և ձեռնտու սպառողի համար: Շրջակա միջավայրի աղտոտման ընթացքը որոշակի չափով նվազեցնելու համար Էկոլոգիապես բնությանը անվտանգ այս փոխադրամիջոցները լավագույն մեքենաներն են ներկայիս ավտոմոբիլային շուկայում: Ըստ համաշխարհային մասսշտաբի մի քանի մոնիտորինգային ծրագրերի տրամադրած արդյունքների, էլէկտրմոբիլների պահանջարկը մինչև 2030թ.-ը շարունակելու է սրընթաց աճել, ինչին զուգահեռ այս էկոլոգիական փոխադրամիջոցը կդառնա ավելի տարածված և մատչելի: Այս զարգացումից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Զիզի մոբիլի Հայաստանյան մասնաճյուղը, խթանելով էլէկտրոմոբիլների գործածումը, ստեղծել է հարմարավետ և մատչելի լայն հնարավորությունների հարթակ՝ դարձնելով այս էկո փոխադրամիջոցները հասարակությանը հասանելի։ Զիզի մոբիլի էլէկտրոմոբիլների գործածումը հաճախորդից չի պահանջում ոչ մի ԱՊՊԱ և գույքահարկ՝ միաժամանակ տալով հնարավորություն ոչ միայն օգտվել մեքենաներից մեկօրյա ժամկետով, վճարելով մինիմալ գումար, այլ նաև երկարաժամկետ գործարքային սպասարկում ու երաշխիք։ Զիզի էլէկտրոմոբիլների համար ստեղծված պայմանները կդրդեն Հայաստանին կատարել էկոլոգիապես անվտանգ և ճիշտ ընտրություն։

Կարդալ