fbpx

Կապ մեզ հետ 24/7 +8618570722410

397 ԺԻՆ ԼԻԱՆ փ․ #1102 ՉԱՆԳՇԱ ՀՈՒՆԱՆ

|

Կապ մեզ հետ 24/7 +8618570722410

Ընդհանուր դրույթներ եվ պայմաններ

Սույն ընդհանուր դրույթներ և պայմանները հանդիսանում են Ձեր, Zizi.llc-ի և Գործընկերների միջև հարաբերությունները կարգավորող համաձայնություն, որում սահմանված պարտականությունները Դուք անվերապահորեն հաստատում եք Zizi.llc կայքն օգտագործելիս։

1. Սահմանումներ

  • 1.1. Ընդհանուր դրույթներում և պայմաններում օգտագործված բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ իմաստները.
  • 1.1.1.Ընդհանուր դրույթներ և պայմաններ՝ սույն փաստաթուղթը, որով սահմանվում են Zizi.llc-ի օգտագործման պայմանները, ինչպես նաև Ձեր, Zizi.llc-ի և Գործընկերների միջև փոխադարձ իրավունքները և պարտականությունները, հանդիսանում է նաև Zizi.llc-ի և Ձեր միջև վերջնական օգտագործողի թույլտվության պայմանագիր.
  • 1.1.2. Օգտատեր՝ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձիք ,ովքեր գրանցված են Zizi.llc կայքում.
  • 1.1.3. Zizi.llc՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը,Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետություն գրանցված կազմակերպություն է, գրանցման համար՝ SCJDGL ՀՎՀՀ 91430100MA4QE3PCXL , գործունեության հասցե՝397 ԺԻՆ ԼԻԱՆ Փ․ #1102 ՉԱՆԳՇԱ ՀՈՒՆԱՆ
  • 1.1.4. Գործընկեր՝ երրորդ անձ, որը Ձեզ առաջարկում է ապրանքներ Zizi.llc-ի միջոցով.
  • 1.1.5. Zizi.llc՝ [https://Zizi.llc] հասցեում գտնվող կայքը՝ իր գործառնություններով և հնարավորություններով.
  • 1.1.6. Հաշիվ՝ կարգ, որը հնարավորություն է տալիս Ձեզ ունենալ անձնավորված մուտքի հնարավորություն Zizi.llc-ին։
  • 1.1.7. Ապրանք՝ Գործընկերոջ կողմից առաջարկվող ապրանք.
  • 1.1.8. Առաջարկ՝ Գործընկերոջ ապրանքը սահմանված գնով և պայմաններով իրացնելու (գնելու կամ պատվիրելու) առաջարկ։
  • 1.1.9. ՉԺՀ՝Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետություն.
  • 1.1.10. Անձնական տվյալներ՝ Zizi.llc-ի միջոցով կամ այլ կերպ տրամադրված Ձեր ցանկացած և բոլոր անձնական տվյալները և տեղեկությունները, որոնք Zizi.llc-ի կողմից կարող են մշակվել սույն պայմանագրի 3-րդ կետում, որին Դուք նույնպես համաձայնվել եք Zizi.llc-ն օգտագործելով։

2. Ընդհանուր դրույթների և պայմանների առարկան

  • 2.1. Zizi.llc Ձեզ տրամադրում է օգտագործողի թույլտվություն, Դուք հաշիվ եք գրանցում Zizi.llc-ում, ստանում եք Ձեր անձնական տվյալների հետ Zizi.llc-ի միջոցով գործողություններ կատարելու տեխնիկածրագրային հնարավորություններ, տեղեկացնում եք,թե ինչ տեսակի ապրանք եք փնտրում, և Zizi.llc-ի միջոցով ստանում եք ձեր նախընտրած ապրանքի մասին գնային, որակական, ինչպես նաև փոխադրման ծախսերի մասին մանրամասն առաջարկ Ձեր կամ Երրորդ անձանց համար։

3. Անձնական տվյալների հավաքագրման պայմանները, նպատակները և մշակումը

  • 3.1.Օգտվողի անձնական տվյալներները ինչպիսիք են՝ անուն, ազգանուն, հայրանուն, էլ․ հասցե,հեռախոսահամար, skype և այլն, փոխանցվում են կայքի ադմինիստրացիային օգտագործողի համաձայնությամբ։
  • 3.2. Անձնական տվյալների փոխանցումը կայքի ադմինիստրացիային, հետադարձ կապի միջոցով, նշանակում է օգտագործողի համաձայնությունը անձնական տվյալների փոխանցման վերաբերյալ։
  • 3.3. Կայքի ադմինիստրացիան իրականացնում է օգտագործողի անձնական տվյալների մշակում, ինչպիսիք են՝ անուն, ազգանուն, հայրանուն, էլ․ հասցե,հեռախոսահամար, skype և այլն, ինչպես նաև լրացուցիչ այլ տվյալներ, որոնք տրամադրվում են օգտագործողի ցանկությամբ՝ կազմակերպության անվանուն, քաղաք, պարտականություններ և այլն՝ կայքի օգտագործողի նկատմամբ պարտականությունները կատարելու նպատակով։
  • 3.4.Անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ հիմնական սկզբունքներին համապատասխան․
  • Ա) Անձնական տվյալների մշակման նպատակների և եղանակների օրինականությունը և բարեխղճությունը
  • Բ) Նախապես հավաքագրված, որոշված և հայտարարված անհատական տվյալների և մշակման համապատասխանությունը
  • Գ) Մշակված անհատական տվյալների ծավալի և բնույթի համապատասխանությունը անձնական տվյալների մշակման մեթոդներին և նպատակներին
  • 3.5. Կայքի ադմինիստրացիան իրականացնում է անձնական տվյալների մշակում, օգտագործողի համաձայնությամբ՝ կայքում առաջարկվող ծառայությունների և ապրանքների վաճառքի նպատակով։

4. Անձնական տվյալների պահպանումը և օգտագործումը

  • Օգտագործողի անձնական տվյալները պահպանվում են բացառապես էլեկտրոնային կրիչների վրա և օգտագործվում են խիստ նպատակային։

5. Zizi.llc-ի միջոցով ապրանքներ ձեռք բերելը

  • 5.1. Դուք կարող եք Zizi.llc-ի միջոցով ընտրել Zizi.llc-ում տեղադրված ապրանքները՝ դրանք Ձեր համար ձեռք բերելու նպատակով։
  • 5.2.Դուք կարող եք Zizi.llc-ի միջոցով պատվիրել ձեր նախընտրած ապրանքը, որի մասին տեղեկություն և գնային առաջարկ կստանաք ողջամիտ ժամկետներում։
  • 5․3․Ապրանքները ձեռք բերելուց առաջ կատարվում է ապրանքների նախնական զննություն, որակի ստուգում, ընդ որում, այս գործողությունները իրականցվում է Zizi.llc-ի որակի պատասխանատուն՝ անմիջապես արտադրողի արդադրման կետում։ Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է վերնշված զննության վիդեոտեսագրություն, զննության պահին վիդեո զանգ կամ նկարահանում, ուղարկվում է նաև ապրանքի նմուշ (հնարավոր է նմուշը տրամադրվի որոշակի գումարի դիմաց՝ կախված արժեքից)։
  • 5․4․Պատվերի վերջնական գրանցումից և պայմանագրի ստորագրումից հետո պատվիրված ապրանքները վերադարձման ենթական չեն։
  • 5.5. Zizi.llc-ի կամ Գործընկերոջ կողմից ժամանակ առ ժամանակ կարող են առաջարկվել զեղչային կամ մարքետինգային բոնուսներ, խրախուսական միջոցներ և այլ առաջարկներ։ Այդպիսի առաջարկների նկատմմաբ կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ կամ կանոններ։

26 MB - include updates and bug fixes.

6. Ապրանքի հանձնումը

  • 6.1. Օդային փոխադրման դեպքում ապրանքը հանձնվում է պատվիատուի սահմանած վայրում, եթե արժեքը չի գերազանցում տվյալ երկրում գործող մաքսազերծում չպահանջող արժեքի չափով (օրինակ ՀՀ-ում 200 ԱՄՆ Դոլլար), Երևան քաղաքից դուրս առաքման դեպքում կգանձվի հավելյալ վճար։
  • 6․2․ Ապրանքի մաքսային արժեքը տվյալ երկրում գործող մաքսազերծում չպահանջող արժեքի չափը գերազանցելու դեպքում, ապրանքը ենթակա է մաքսազերծման գնորդի կողմից։ Առանձին դեպքերում ZIZI.llc-ն կարող է մատուցել,նաև մատուցել նաև,բրոկերային(մաքսազերծման) ծառայություններ։
  • 6․3․Ամբողջական կամ մասնակի բեռները, որոնց մաքսային արժեքը կգերազանցի տվյալ երկրում գործող մաքսազերծում չպահանջող արժեքի չափը (ծովային կամ ցամաքային փոխադրման դեպքում), բեռնփոխադրման վճարը վճարելու պահին պատվիրատուին կտրամադրվեն համապատասխան փաստաթղթեր՝մաքսային մարմնում ձևակերպումներ կատարելու նպատակով։
  • 6․4․ Մաքսային պահեստում գտնվող ապրանքների բեռնափոխադրման հետ կապված Zizi.llc-ը ոչ մի պարտավորվածություն չունի պատվիրատուի նկատմամբ։
  • 6.5. Դուք Zizi.llc-ի միջոցով կծանուցվեք ապրանքը հանձնման պատրաստ լինելու մասին։ Ապրանքի հանձնման վայր հասցնելու պահից սկսած Ձեզ են անցնում ապրանքի վնասման կամ պատահական կորստի հետ կապված բոլոր ռիսկերը։
  • 6.6. Ապրանքի նկատմամբ սեփականության իրավուքը կանցնի Ձեզ՝ապրանքը Ձեր սահմանած վայր հասցնելու պահից։

7. Ծանուցումները

  • 7.1. Zizi.llc-ի կողմից պատվիրատուին ծանուցումներն ուղարկվում են Ձեր կողմից գրանցած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև Zizi.llc -ում ներառված ծանուցման համակարգի միջոցով։
  • 7.2. Ձեր կողմից Zizi.llc-ին ուղարկված ծանուցումները կատարվում են գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։
  • 7.3. Ապրանքների հետ կապված թերությունների կամ խնդիրերի դեպքում կարող եք դիմել Zizi.llc-ին։

8. Վեճերի լուծման կարգը

  • 8.1. Ընդհանուր դրույթների և պայմանների հետ կապված կամ դրանցից ծագող վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ և/կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

10. Եզրափակիչ դրույթներ

  • 10.1. Zizi.llc-ի շնորհիվ ձեռք բերված գործընկերների հետ որևէ փոխհարաբերություն ձեռնարկելը առանց Zizi.llc-ի գրավոր թույլտվության, կարող է առաջացնել վնասներ, նյութական և բարոյական, բաց թողնված օգուտ և հեղինակազրկում, որն ամբողջական փոխհատուցել սույն պայմանագիրը ստորագրելով։