LCL բեռնափոխադրումները հավաքական ծովային բեռնափոխադրումներն են, որի ժամանակ մեկ կոնտեիներում միաժամանակ հավաքվում են մի քանի պատվիրատուների բեռներ։
Ե՞րբ է հարմար ընտրել բեռնափոխադրման այս տարբերակը
- Երբ ձեր բեռի ծավալը փոքր է և չի զբաղեցնում մեկ ամբողջական կոնտեիներ։ LCL-ի հաշվարկները հիմնված են քաշի և ծավալի վրա։
- Եթե ցանկանում եք գերծանրաբեռնված սեզոնին բեռնափոխադրում կազմակերպել կարճ ժամանակում, ավելի մեծ հավանականություն կա այս տարբերակով տեղ գտնելը որևէ կոնտեիներում, ինչն ավելի քիչ հավանական է ամբողջական կոնտեիների դեպքում։
- Երբ բեռի ծավալը չափազանց մեծ է ամբողջական կոնտեյների համար և չափազանց փոքր՝ երկու բեռնարկղ լցնելու համար, ամենահարմար տարբերակը կլինի զբաղեցնել մեկ ամբողջական բեռնարկղ, իսկ մնացածն ուղարկել LCL-ի միջոցով։
- Երբ բեռը հրատապ չէ։ Թեև փոքրածավալ բեռները կարող են փոխադրվել օդային բեռնափոխադրումների միջոցով, LCL բեռնափոխադրումը շատ ավելի մատչելի տարբերակ է։
Ի՞նչ փուլերով է իրականացվում lcl բեռնափոխադրումը
- LCL գործընթացը սկսվում է, երբ բեռնափոխադրումն ամրագրված է: Պատվիրատուների մեծամասնությունը, չունեն բավարար բեռ, որպեսզի զբաղեցնեն ամբողջ բեռնարկղը, և, հետևաբար, օգտագործում են LCL տարբերակն իրենց բեռները փոխադրելու համար: Սա սովորաբար համախմբվում և կազմակերպվում է միջազգային բեռնափոխադրողի միջոցով: Հաճախորդը բեռնափոխադրողին է տրամադրում բեռնափոխադրման մանրամասները, ներառյալ ապրանքի ծավալը, քաշը և կտորների քանակը:
- Այնուհետև բեռը պետք է պատրաստվի փոխադրման համար: Քանի որ բեռնարկղը կիսվելու է, յուրաքանչյուր բեռնափոխադրողի բեռը պետք է նախօրոք պատշաճ կերպով փաթեթավորվի, որից հետո բեռը պատրաստ է հաջորդ քայլին:
- Հաջորդ քայլը համախմբումն է, որը սովորաբար տեղի է ունենում մեկնման նավահանգստում: Ապրանքները պետք է հասնեն համախմբման կետ, որը սովորաբար հայտնի է որպես CFS (կոնտեյներային բեռնափոխադրման կայան), մինչև բեռի վերջնաժամկետը:
- Բեռնափոխադրումը կարող է իրականացվել մի քանի կայաններով։Երբ ապրանքը հասնում է պատվիրատուին, սովորաբար պետք է ստորագրվի վերջինիս կողմից, որպես հաստատում, որ ապրանքը հասել է իրեն։
#zizillc #LCL #China #ծովայինբեռնափոխադրումներ #հավաքականբեռնափոխադրումներ