Բավականին դժվար է օգտվել միջազգային առևտրից, երբ նոր եք մուտք գործում այդ ոլորտ և ունեք բազմաթիվ հարցեր, ծանոթ չեք, թե ինչպես է իրականացվում այդ գործընթացը:

1. Նախ, կարևոր է իմանալ, թե ինչ տեսակի ապրանք եք ուզում փոխադրել։

  • Ո՞րն է ապրանքի տեսակը:
  • Սառեցնելու կարիք կա՞:
  • Արդյո՞ք դա վտանգավոր բեռ է համարվում:

2. Ի՞նչ քաշի և ծավալի է բեռը լինելու:

Բեռնափոխադրման ընթացքը երբեմն կարող է բարդ լինել, քանի որ մատակարարման ամբողջ շղթայում հաճախ ներգրավված են մի քանի ընկերություններ: Նախքան բեռի փոխադրման գործընթացի մեկնարկը, դուք պետք է ինքներդ իմանաք, թե ինչ քանակության և չափերի է բեռը: Սա նշանակում է, որ դուք պետք է հաշվի առնեք հետևյալ երեք հիմնական կետերը.

  • Ընդհանուր քաշը
  • Ընդհանուր ծավալը (մ3)
  • Արկղերի կամ պալետների քանակը

Բեռի քաշը և ծավալը մեծ դեր են խաղում ընդհանուր ծախսերի հաշվարկի վրա: Ավելի մեծ, ավելի երկար և ծանր բեռները կարող են պահանջել լրացուցիչ տարածք, հետևաբար կարող եք ակնկալել, որ լրացուցիչ հավելավճարներ կլինեն ընդհանուր ծառայությունների վճարները հաշվարկելուց:

3. Որտեղ է առաքվում և որտեղից:

  • Ցանկանու՞մ եք ձեր բեռը դռնից դուռ տեղափոխել:
  • Ցանկանու՞մ եք ձեր բեռը տեղափոխել ծովով, ցամաքով, թե օդով։

Պետք է հստակ իմանալ, թե որ տարբերակն է ավելի հարմար։ Այնուհետև եթե անհրաժեշտ է սկզբից մինչև վերջ լոգիստիկ ծառայություն, ապա այն ներառում է ներքին փոխադրումների ծախսերը ևս։

Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ թե ինչ է incoterm-ը: Եվ ընտրել ճիշտ incoterm-ը, քանի որ որոշ դեպքերում մատակարարը ինքը պետք է հոգա ներքին բեռնափոխադրման բոլոր ծախսերը։