
Փնտրու՞մ եք վստահելի գործընկեր ձեր օդային բեռնափոխադրումներն իրականացնելու համար։ Զիզի-ն կօգնի ձեզ։

Օդային բեռնափոխադրումները բեռների փոխադրումն է ինքնաթիռներով: Այն համարվում է բեռնափոխադրման ամենաարագ և անվտանգ տարբերակը։
Լինելով առաջատար բեռնափոխադրող ընկերություն՝ Զիզի-ն աշխատում է ամենապահանջված և հուսալի ավիաընկերությունների հետ, որոնց առցանց համակարգերի շնորհիվ հաճախորդները կարող են ցանկացած պահի թարմ տեղեկատվություն ստանալ բեռի գտնվելու վայրի վերաբերյալ։
Օդային բեռնափոխադրման առավելություններից են՝
Փոխադրման կարճ ժամկետը,
Մեկնման և ժամանման ժամկետների հստակությունը,
Լայն տարածվածությունն աշխարհով մեկ,
Անվտանգության բարձր մակարդակը, և վնասի ցածր ռիսկը,
Տրանզիտային կարճ ժամկետները,
Լրացուցիչ փաթեթավորման անհրաժեշտության բացակայությունը։
Զիզի-ի հետ դուք հնարավորություն ունեք ձեր բեռները ստանալ 7-15 աշխատանքային օրերի ընթացքում։
